Գայա (հինդիերեն՝ गया, ուրդու՝ گیا ), քաղաք Հնդկաստանում։ Գտնվում է Բիհար նահանգի Պատնա վարչական կենտրոնից 100 կիլոմետր հյուսիս։ Գայայի ափերը ողողում է Ֆալգա գետի ջրերը։ Գայան սուրբ վայր է հանդիսանում հինդուիզմի և բուդդայականություն համար։ Այն երեք կողմերից շրջապատված է ոչ բարձր քարե բլուրներով։
Գայան եղել է հին Մագադխա պետականության մի մասը[1]։ Քաղաքի անունը ծագել է դև Գայասուրայի անունից։ Նշվում է, որ Վիշնուն ոտքով ջախջախելով սպանել է Գայասուրային։ Արդյունքում, իբր Գայասուրան ընդունել է բլուրների ձև, որոնք ներկայումս շրջապատում են քաղաքը։ Վիշնուն այնքան է ոտքերով հարվածել Գայասուրային, որ վերջինս մաքրազերծվել է և ձեռք բերել մեղքերից ազատելու ուժ այն մարդկանց, ովքեր նայում, կամ կպնում են նրան։ Կրոնական ծեսեր անցկացնելու և մեռած հարազատների մեղքերը մաքրելու համար՝ Գայասուրայի մահից հետո շատ մարդիկ սկսեցին գալ Գայա։ Այցելությունները բլուրների գագաթ հանդիսացավ ավանդական ուխտագնացություն։ Գայայի շրջակայքում գտնվող բլուրներում կան բազմաթիվ տաճարներ և սրբավայրեր՝ նվիրված հինդուիզմի տարբեր աստվածներին։ Քաղաքի հիմնական այցելուներն ուխտագնացության են գալիս Վիշնուպադայի տաճար, որտեղից ձեռք բերում քարի վրա արտատպված Վիշնուի ոտնահետքերը։
Գայա քաղաքի մոտ է ծնվել է Դաշրաթխ Մանջխին, որը լեռան միջով ճանապարհ է բացել դեպի մոտակա քաղաք։
↑Yang, Anand A. (1999). Bazaar India: Markets, Society, and the Colonial State in Bihar. University of California Press. էջեր 305 (at page 139). ISBN978-0520211001.